«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
29.04.2014 | 00:12

Վախեցե՛ք Տեր Աստծուց, քանի որ մոտիկ է Տիրոջ օրը, որովհետև Տերը պատրաստեց իր զոհերը և հրավիրեց իր հրավիրյալներին։ «Կլինի այնպես, որ Տիրոջ զոհի օրը կպատժեմ իշխաններին, թագավորի տունը և բոլորին, ովքեր օտար զգեստ են հագել։ Այն օրը հայտնապես կպատժեմ բոլորին դռների շեմքերի առաջ, նրանց, որոնք իրենց Տեր Աստծու Տունը լցնում էին ամբարշտությամբ և նենգությամբ։ Այն օրը,- ասում է Տերը,- աղաղակների ձայն կլինի վիրավորների դռնից, գույժ՝ երկրորդ դռնից և մեծ բեկում՝ բլուրներից»։


Սոփոնիա 1. 7-10

Դիտվել է՝ 2290

Մեկնաբանություններ